Python-ի ներածություն

keys values items (բանալիներ, արժեքներ, տարրեր)

Բառարանների հետ աշխատելիս երբեմն կարևոր է անցնել բոլոր բանալիների վրայով, կամ գուցե բոլոր արժեքների, կամ երբեմն բոլոր բանալի-արժեք զույգերի վրայով: Բոլոր բանալիները հնարավոր է ստանալ keys() մեթոդի միջոցով: Բոլոր արժեքները հնարավոր է ստանալ values() մեթոդի միջոցով։ Իսկ բանալի-արժեք զույգերը ստանալը հնարավոր է items() մեթոդի միջոցով.
population = {
	'US': 3295000000,
	'Mexico': 129000000,
	'Armenia': 3000000,
	'Portugal': 10300000
}
for k in population.keys():
	print(k.lower())

# Or even
for k in population:
	print(k.lower())

# us
# mexico
# armenia
# portugal
 
for v in population.values():
	print(v * 2)

# 6590000000
# 258000000
# 6000000
# 20600000
# population.items() is a list of tuples
# each tuple is a (key, value) pair: ('US', 3295000000)
for k, v in population.items():
	print(f'{k.lower()}: {v * 2}')

# Alternatively
for k in population:
	print(f'{k.lower()}: {population[k] * 2}')

# us: 6590000000
# mexico: 258000000
# armenia: 6000000
# portugal: 20600000

Առաջադրանք

Տրված է n հիվանդների ցուցակը՝ իրենց արյան ճնշման չափումներով։ Ձեզ խնդրում են հաշվարկել արյան միջին ճնշումը յուրաքանչյուր հիվանդի համար: Կան m չափումներ՝ յուրաքանչյուրը անուն: ճնշում ֆորմատով:
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ m: Հաջորդ m տողերը պարունակում են անուն: ճնշում ֆորմատով չափումներ:
Ծրագիրը պետք է տպի միջին արյան ճնշումը ամեն հիվանդի համար՝ մուտքում հայտնվելու կարգով: Ելքը պետք է լինի անուն: միջին ճնշում ֆորմատով։
Մուտք
Ելք
6 Anna: 100 Ani: 120 Anna: 120 Anna: 90 Ani: 100 Bob: 90
Anna: 103.33333333333333 Ani: 110 Bob: 90
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue