Python-ի ներածություն

in keyword

Տողերը բավականին ճկուն են, և python-ն ունի դրանց հետ աշխատելու տարբեր ֆունկցիաներ: Որոշ դեպքերում պահանջվում է ստուգել, թե արդյոք տողը հայտնվում է մեկ այլ տողում: Կայքում որևէ բառ փնտրելիս (Ctrl + F), մենք ցանկանում ենք ստուգել, թե արդյոք մեր մուտքագրած բառը հայտնվում է կայքի տեքստում, թե՞ ո՛չ:
Python-ում ստուգել, թե արդյոք տողը հայտնվում է մեկ այլ տողում, կարելի է անել in հրամանով.
word = 'access'
text = 'The entire house was accessible through that underground tunnel'
if word in text:
	print('Yes, the word is in the text')
else:
	print('Not found...')
Պարտադիր չէ, որ առաջին տողը միայն բառ լինի: Դա կարող է լինել կամայական տող: Մենք կարող ենք ստուգել if 'some string with symb$ls' in text:։

Առաջադրանք

Դուք մշակում եք չաթ-բոտ: Դուք կցանկանայիք պարզել, թե արդյոք հաղորդագրությունը ողջույնի հաղորդագրություն է, թե՞ ո՛չ: Դա անելու համար դուք ցանկանում եք իմանալ, թե արդյոք հաղորդագրությունը պարունակում է Hi, hi, Hello, կամ hello բառերը։
Տրված է տեքստ։ Ձեր խնդիրն է տպել Yes, եթե տեքստը ողջույնի հաղորդագրություն է, և No հակառակ դեպքում:
Մուտք
Ելք
Hi, I would like to invite you to a conference
Yes
My name is Bob
No
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue