Python-ի ներածություն

if պայման

Մեր նախորդ օրինակներում մենք գրում էինք ծրագրեր, որոնք աշխատում էին հաջորդաբար՝ տող առ տող: Ծրագիրը բաց էր թողնում մեկնաբանությունները և դատարկ տողերը, բայց կատարում էր գրված կոդի յուրաքանչյուր տողը մեկ առ մեկ:
Որոշ դեպքերում մենք ցանկանում ենք, որպեսզի կոդի բլոկը աշխատի միայն այն դեպքում, եթե բավարարվեն որոշ պայմաններ:
Պատկերացրեք, որ մենք ուզում ենք ջուր գնել խանութից, եթե մեր ծարավի աստիճանը 30-ից ցածր է (այս դեպքում ծարավը չափվում է որպես 0-ից 100 թիվ): Մենք վճարում ենք մի շիշ ջուր գնելու համար։ Python-ում պայմանական գործողությունները կարելի է գրել if -ի միջոցով.
thirst = int(input())
price = int(input())

payment = 0
if thirst < 30:
	payment = price
	thirst = 100

print('We paid:', payment, 'and thirst levels are:', thirst)
Այստեղ ծրագիրը կարդում է ծարավի մակարդակը և շշի գինը։
Այնուհետև if պայմանը ստուգում է՝ արդյոք ծարավի մակարդակը 30-ից ցածր է, եթե այո՝ կատարում է վճարումը և լրացնում է ծարավը՝ սահմանելով 100 մակարդակ։
Ի վերջո, ծրագիրը տպում է վերջնական ծարավի մակարդակը և թե որքան է վճարվել:
 
if պայմանին հաջորդում է : նշանը։ Եթե պայմանը բավարարվում է, Python-ը կատարում է if բլոկի մեջ գրված գործողությունները։ Նկատի ունեցեք, որ գործողությունները գտնվում են if բլոկի մեջ, որը if-ի տողի սկզբից ընկած է 4 բացատ ավելի խորք: Պայմանի կատարման դեպքում կատարվող գործողությունները պետք է լինեն if-ի ներսում 4 բացատով անջատված:
if պայմանը ծրագիրը հասկանում է որպես True կամ False: Դա բուլյան արժեք է: Եթե պայմանը True է (նշանակում է, որ պայմանը բավարարված է), ապա կատարվում է if բլոկի մեջ գրված գործողությունները:
 

Առաջադրանք

Գրեք ծրագիր, որը կկարդա մուտքագրված մեկ ամբողջ թիվ և կտպի This number is even եթե այն զույգ է, և The end of the program վերջում:
Մուտք
Ելք
2
This number is even The end of the program
3
The end of the program
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in