Python-ի ներածություն

Մեծատառեր և փոքրատառեր

Մենք արդեն տեսել ենք, թե որքան հզոր կարող է լինել Python-ը տողերի հետ աշխատելիս: Մենք կարող ենք որոնել տեքստը in հրամանի միջոցով, մենք կարող ենք վերցնել տեքստի մի կտոր՝ կտրատելով այն, վերցնել դրա երկարությունը, ձևավորել f-string-ի միջոցով և այլն: Սա իրականում այսբերգի միայն գագաթն է:
Python-ում կան բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ՝ տեքստերի հետ օգտակար գործողություններ կատարելու համար: Կան 40+ օգտակար ֆունկցիաներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր սցենարներում: Այդ մեթոդների ամբողջ ցանկը կարելի է գտնել python-ի պաշտոնական կայքում՝ string methods։ Լավ նորությունն այն է, որ անհրաժեշտ չէ բոլորը հիշել: Գրեթե բոլորն ունեն շատ ինտուիտիվ անուն և հեշտ է գտնել այն, ինչ անհրաժեշտ է Google-ի արագ որոնմամբ: Մենք կանդրադառնանք մի քանի շատ հայտնի ֆունկցիաների, որոնք ավելի հաճախ են պետք գալիս:
# .upper() բոլոր տառերը դարձնում է մեծատառ
s = 'What happened to Anna?'
up = s.upper()
print('Hi 123 this is Sally!'.upper())   # HI 123 THIS IS SALLY!
print(s)                                 # What happened to Anna?
print(s.upper())                         # WHAT HAPPENED TO ANNA?
print(up)                                # WHAT HAPPENED TO ANNA?


# .lower() բոլոր տառերը դարձնում է փոքրատառ
s = 'What happened to Anna?'
low = s.lower()
print('Hi 123 this is Sally!'.lower())   # hi 123 this is sally!
print(s)                                 # What happened to Anna?
print(s.lower())                         # what happened to anna?
print(low)                               # what happened to anna?


# .title() բոլոր բառերի առաջին տառը դարձնում է մեծատառ, իսկ մնացածը՝ փոքրատառ
s = 'What happened to Anna?'
title = s.title()
print('Hi 123 this is Sally!'.title())   # Hi 123 This Is Sally!
print(s)                                 # What happened to Anna?
print(s.title())                         # What Happened To Anna?
print(title)                             # What Happened To Anna?


# .capitalize() սկսում է նախադասության առաջին տառը մեծատառից և մնացածը դարձնում փոքրատառ
s = 'What happened to Anna?'
capital = s.capitalize()
print('Hi 123 this is Sally!'.capitalize())   # Hi 123 this is sally!
print(s)                                 # What happened to Anna?
print(s.capitalize())                    # What happened to anna?
print(capital)                           # What happened to anna?


# .swapcase() դարձնում է փորատառը -> մեծատառ, մեծատառը -> փոքրատառ
s = 'What happened to Anna?'
swapped = s.swapcase()
print('Hi 123 this is Sally!'.swapcase())   # hI 123 THIS IS sALLY!
print(s)                                 # What happened to Anna?
print(s.swapcase())                      # wHAT HAPPENED TO aNNA?
print(swapped)                           # wHAT HAPPENED TO aNNA?
Կարևոր է նշել, որ տեքստային մեթոդները չեն փոփոխում սկզբնական փոփոխականը: Նրանք ստեղծում են նոր արժեք և վերադարձնում այն: Սկզբնական արժեքը մնում է նույնը: Այսպիսով, a.lower() կանչելիս a-ի արժեքը չի փոխվում: Այն մնում է նույնը, բայց lower()-ը վերադարձնում է նոր արժեք, որը պարունակում է a-ի փոքրատառ տարբերակը:

Առաջադրանք

Ձեզ տրվում է հրաման և մի տեքստ: Ձեր խնդիրն է կիրառել այդ հրամանը տեքստի վրա:
Հրամանը կարող է լինել ցանկացածը. upper, lower, capitalize, title, swap։
Հրամանը կարող է ներկայացվել նաև մեծատառերով և փոքրատառերով: Ձեր ծրագիրը պետք է այդ բոլոր դեպքերում էլ աշխատի:
Ծրագրի առաջին տողը պարունակում է հրամանը։ Երկրորդ տողը պարունակում է այն տեքստը, որը պետք է փոփոխվի:
Ելքը պետք է լինի մեկ տող՝ փոփոխված տեքստը:
Մուտք
Ելք
Upper What's your name??
WHAT'S YOUR NAME??
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue