Անվտանգության աշխատակիցը

Բարում անվտանգության աշխատակիցը պետք է ստուգի այցելուների տարիքը: Սա եվրոպական բար է, ուստի մուտքը թույլատրված է 18 և բարձր տարիքի հաճախորդների համար:

18 տարեկանից ցածր յուրաքանչյուր այցելուի համար ծրագիրը պետք է տպի You are not allowed to get in։ Իսկ մյուսների դեպքում ծրագիրը պետք է ողջունի նրանց՝ ասելով Welcome to the best bar! Enjoy!։

Յուրաքանչյուր այցելուի համար ծրագիրը կստանա նաև թիվ՝ որքան են նրանք ծախսել այդ օրը բարում։ Ծրագիրը պետք է տպի բարի ընդհանուր եկամուտը մեկ գիշերվա ընթացքում:

Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ թիվ՝ n (այցելուների ընդհանուր թիվը): Հաջորդ տողերը պարունակում են այցելուի տարիքը և նրանց ծախսած գումարը, եթե նրանց թույլ են տալիս մտնել բար:

Յուրաքանչյուր հաճախորդի համար ծրագիրը պետք է տպի համապատասխան հաղորդագրությունը, իսկ վերջում՝ թե որքան են այցելուները ծախսել (ընդհանուր գումարը):

Մուտք

Ելք

3 19 400 7 20 200

Welcome to the best bar! Enjoy! You are not allowed to get in Welcome to the best bar! Enjoy! Total: 600

Բացատրություն․

  1. Առաջին այցելուն՝ 19 տարեկան է և ծախսել է 400 եվրո։

  2. Երկրորդ այցելուն 7 տարեկան է․ նրան ներս մտնել չի թույլատրվում։

  3. Երրորդ այցելուն 20 տարեկան է և ծախսել է 200 եվրո։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue