Որոշ դեպքերում կարող է կարիք առաջանալ մշակելու միայն որոշ տարրեր, և անտեսել մնացած տարրերը: Օրինակ, մենք կցանկանայինք վերցնել միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տողերը և դրանք մեծատառ դարձնել: Միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տողերը զտելու համար մենք կարող ենք դա անել list comprehension-ի մեջ՝ օգտագործելով if պայմանը.
locations = ['Maldives', 'Bali', 'Thailand', 'Egypt']
upper = [place.upper() for place in locations if len(place) > 5]
print(upper)
# ['MALDIVES', 'THAILAND']
Այս կերպ մենք վերցրեցինք միայն 5-ից մեծ երկարություն ունեցող տարրերը և ստեղծեցինք նոր ցուցակ upper, place.upper() տարրերով:
Առաջադրանք
Տրված է մի քանի թիվ մեկ տողի վրա՝ ձեզ խնդրում են հաշվել զույգերի խորանարդը և անտեսել մնացածը:
Մուտքը պարունակում է մեկ տող մի քանի ամբողջ թվերով, որոնք բաժանված են բացատով: