Զանգվածների հետ գործ ունենալիս հնարավոր էր append() մեթոդի միջոցով տարր ավելացնել, որը զանգվածի վերջում կավելացներ նոր տարր։ set-երի հետ աշխատելիս կարևոր է հիշել, որ set-երը չունեն որոշակի կարգ, ուստի append բառը չի համապատասխանում իր նպատակին: Այս պատճառով, set-ին տարր ավելացնելը կատարվում է .add() մեթոդի միջոցով:
Եթե փորձենք ավելացնել տարր append-ով, Python-ը մեզ կասի, որ դա հնարավոր չէ.AttributeError: 'set' object has no attribute 'append'։
Առաջադրանք
Տրված է տեքստ։ Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը յուրաքանչյուր դիրքի համար կտպի այդ տեքստի եզակի նիշերի քանակը, որոնք գտնվում են նրանից արաջ (նիշերի միջակայքերը՝ 1, 1..2, 1..3, 1..4, 1.. 5, … 1..n)։
Մուտքը պարունակում է մեկ տող:
Ծրագիրը պետք է տպի եզակի նիշերի քանակը այդ տողի յուրաքանչյուր դիրքի համար, որոնք առանձնացված են բացատով: