Python-ի ներածություն

Default արգումենտներ

Որոշ դեպքերում մենք ունենում ենք ֆունկցիաներ, որոնք ունեն բազմաթիվ արգումենտներ։ Այդ դեպքերում շատ հարմար է լինում, երբ այդ արգումենտներն ունենում են default արժեքներ (այսինքն ֆունկցիան կանչելու ժամանակ արժեքը չտրամադրելու դեպքում ծրագիրն օգտագործում է այդ default արժեքը)։ Օրինակ print() ֆունկցիայի end պարամետրի համար default արժեքը նոր տողի անցման սիմվոլն է \n-ը։ Բայց եթե կարիք կա մեկ այլ սիմվոլ տպելու, մենք կարող ենք print() ֆունկցիան կանչելիս փոխանցել մեկ այլ end պարամետր, օրինակ՝ end='*'։ Ֆունկցիաներ հայտարարելիս մենք կարող ենք սահմանել մեր default արգումենտները.
def work(hours, from_home=True):
	if from_home:
		print('Home sweet home...')
	else:
		print("Let's meet some people!")
	return hours - 2

work(8)
work(8, True)
work(8, False)
Այս ֆունկցիան կանչելիս մենք պարտադիր պետք է նշենք hours պարամետրը, բայց մենք կարող ենք չփոխանցել from_home-ը քանի որ այն չփոխանցելու դեպքում կունենա True արժեքը։ Դա հնարավոր է, քանի որ մենք ֆունկցիան սահմանել ենք որպես def work(hours, from_home=True)։

Առաջադրանք

Լրացրեք տրված ֆունկցիան ճիշտ արդյունք ստանալու համար։ Ֆունկցիան պետք է հաշվի և կետերի միջև հեռավորությունները։ Որոշ դեպքերում երկրորդ կոորդինատը տրված չէ։ Այդ դեպքերում ծրագիրը պետք է հաշվի կետի և -ի միջև հեռավորությունը։
Ֆունկցիան պետք է ընդունի 4 արգումենտ՝ և վերադարձնի դրանցով կազմվող կետերի միջև հեռավորությունը։
Որպես հիշեցում, երկու կետի միջև հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ կերպ՝
Մուտք
Ելք
0 1
1
1 1 1 2
1
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue