Python-ում ինֆորմացիան պահվում է փոփոխականների մեջ: Մենք նախկինում արդեն առնչվել ենք փոփոխականների հետ՝ մուտքային տեքստը ստանալու համար:
name = input()
surname = input()
print(name, '--', surname)
Այս ծրագիրը կարդում է երկու տվյալ։ Այն պահում է առաջին մուտքագրված տեքստը առաջին փոփոխականի մեջ, որը կոչվում է name, իսկ երկրորդ մուտքագրված տեքստը` երկրորդ փոփոխականի մեջ, որը կոչվում է surname. Եթե ծրագրից օգտողը մուտքագրի Nikola առաջին տողում և ապա սեղմի enter կոճակը, որից հետո մուտքագրի Tesla և կրկին սեղմի enter կոճակը, ապա name փոփոխականը իր մեջ կպարունակի Nikola արժեքը, իսկ surname փոփոխականը` Tesla արժեքը։ Այսպիսով, ծրագիրը կտպի Nikola -- Tesla արտահայտությունը։
Փոփոխականները կարող են օգտագործվել տարբեր տիպի ինֆորմացիա պահելու համար։ Մենք կարող ենք դրանցում պահել տեքստային տվյալներ (ինչպես ներկայացված էր վերևի ծրագրում), կարող ենք պահել թվեր, զանգվածներ, և այլն։
Փոփոխականների մեջ թվեր կարելի է պահել այսպես՝
a = 10
b = 400
print(a, b, a * b)
Այս ծրագիրը կտպի 10 400 4000.
Ծրագիրը պահում է 10 արժեքը a փոփոխականի մեջ, 400 արժեքը b փոփոխականի մեջ, և հետո տպում դրանց արժեքները print() հրամանով և ապա a-ի և b-ի արտադրյալը.
Առաջադրանք
Գրել ծրագիր, որը x անունով փոփոխականի մեջ պահում է -20 արժեքը, y փոփոխականի մեջ՝ 30-ը և z-ի մեջ 100-ը։
Ծրագիրը ելքում պետք է տպիx * y + z արտահայտության արժեքը։
Այսպիսով մենք կարող ենք օգտագործել Python-ը պարզ մաթեմատիկական գործողություններ անելու համար և օգտագործել այն որպես հաշվիչ։