while ցիկլեր

Python-ն ունի երկու տեսակի ցիլկեր՝ for ցիլկեր և while ցիլկեր: for ցիկլն անցնում է ցուցակի (iterable) տարրերի վրայով մեկ առ մեկ, իսկ while ցիկլը կրկնում է իր ներսում գրված գործողությունները (եթե while-ի պայմանը բավարարված է): Այս առումով while ցիկլը շատ նման է if-ին: Այն կատարում է գործողությունները while ցիկլի ներսում, եթե պայմանը բավարարված է.

i = 0
while i < 5:
	print('Current i is:', i)
	i += 1
print('Done')
Current i is: 0
Current i is: 1
Current i is: 2
Current i is: 3
Current i is: 4
Done

Ծրագրի աշխատանքի արդյունքը

  1. Սկզբում i-ին վերագրվում է 0i = 0:


  1. Այնուհետև ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5, և քանի որ 0 < 5, այն մտնում է while-ի մեջ

  2. Ծրագիրը տպում է Current i is: 0

  3. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=1


  1. Այնուհետև ծրագիրը կրկին անցնում է պայմանին և ստուգում՝ արդյոք i < 5: Քանի որ 1 < 5 ⇒ այն մտնում է while-ի մեջ

  2. Ծրագիրը տպում է Current i is: 1

  3. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=2


  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 2 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ

  2. Ծրագիրը տպում է Current i is: 2

  3. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=3


  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 3 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ

  2. Ծրագիրը տպում է Current i is: 3

  3. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=4


  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5. 4 < 5 ⇒ մտնում է while-ի մեջ

  2. Ծրագիրը տպում է Current i is: 4

  3. i փոփոխականի արժեքը մեծանում է 1-ով և դառնում i=5


  1. Ծրագիրը ստուգում է՝ արդյոք i < 5: 5 = 5 ⇒ Ծրագիրը դուրս է գալիս while ցիկլից և տպում Done։

Առաջադրանք

Տրված է դրական ամբողջ թիվ n։ Տպեք n-ի արժեքը (եթե այն մեծ է 0-ից) և բաժանեք այն 2-ի (վերցրեք միայն ամբողջ մասը):

Մուտք

Ելք

100

100 50 25 12 6 3 1

5

5 2 1

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue