Python-ի ներածություն

Փոփոխականների անունները

Փոփոխականները կարող են ունենալ տարբեր անուններ։ Մենք կարող ենք ունենալ մի փոփոխական year = 2022, ինչպես նաև month = 'July', և game = 'Red Dead Redemption 2' և այլն։
Շատ կարևոր է իմանալ, որ կան որոշ սահմանափակումներ փոփոխականներն անվանելիս։ Փոփոխականների անունները կարող են ունենալ միայն լատինատառ տառեր _ սիմվոլը և թվեր։ Ինչպես նաև փոփոխականների անունները չեն կարող սկսվել թվից՝ անունը պետք է պարտադիր սկսվի տառից կամ _ սիմվոլից։
num1 = 512                    # OK! Կարելի է
num_2 = 1024                  # OK! Կարելի է
3_num = 256                   # NOT OK! Փոփոխականի անունը չի կարող սկսվել թվով
some_long_variable_name = 10  # OK!
longVariableName = 'hello'    # Կարելի է, բայց Python-ում նախընտրելի է փոփոխականների մասերը բաժանել _ սիմվոլով մեծատառերի փոխարեն։
Եթե կա երկու փոփոխական a = 10 և A = 77, ապա դրանք լրիվ տարբեր փոփոխականներ են։ Python-ում մեծատառերի և փոքրատառերի տարբերությունը բերում է լրիվ տարբեր փոփոխականների։
name = 'Anna'
Name = 'Karen'
print(name, Name)
name = 'Anna'
name = 'Karen'
print(name, name)
Առաջին ծրագիրը կտպի Anna Karen քանի որ name փոփոխականը և Name փոփոխականը իրարից տարբեր փոփոխականներ են։ Հետևաբար նրանք պարունակում են լրիվ տարբեր ինֆորմացիա։
Երկրորդ ծրագիրը կտպի Karen Karen քանի որ name փոփոխականը երկու տողերում էլ նույնն է։ Երկրորդ տողով մենք ուղղակի փոփոխեցինք name փոփոխականի մեջ պարունակվող ինֆորմացիան և պահեցինք այնտեղ Karen տեքստը։ Հետևաբար վերջում տպելիս, մեր ծրագիրը կտպի Karen Karen։
 

Առաջադրանք

Գրել ծրագիր, որը best_month փոփոխականի մեջ պահում է July արժեքը։
Ծրագիրը պետք է տպի The best month of the year is:, որին հետևի best_month-ի արժեքը։
Դրանից հետո փոփոխեք best_month փոփոխականի արժեքը և դարձրեք այն March։
Ծրագիրը պետք է տպի I changed my mind, the best month is actually:, որին հետևի best_month-ի նոր արժեքը։
 
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue