list comprehension-ի նման, set comprehension-ը թույլ է տալիս ստեղծել set կոդի մեկ տողով: Միակ տարբերությունը []-ի փոխարեն ձևավոր փակագծերի օգտագործումն է {}:
s = set()
for i in range(10):
s.add(i**3)
print(s)
s = {i**3 for i in range(10)}
print(s)
Երկու ծրագրերն էլ կտպեն ճիշտ նույն արդյունքը. {0, 1, 64, 512, 8, 343, 216, 729, 27, 125}.
Առաջադրանք
Տրված են բացատով բաժանված n հատ բառ։ Ձեզ խնդրում են տպել այդ բառերի բոլոր չկրկնվող վերջին տառերը աճող հերթականությամբ: set/list տեսակավորելու համար կարող եք օգտագործել sorted() ֆունկցիան։
Մուտքը պարունակում է բացատով բաժանված բառերի տող:
Ծրագիրը պետք է աճման կարգով տպի բացատով առանձնացված ստացված տառերի մեկ տող: