Ցիկլերը շատ օգտակար են կոդի ինչ-որ մաս կրկնելու համար: Այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտ է ժամանակից շուտ դուրս գալ (break) ցիկլից: Պատկերացրեք, եթե ցանկանում եք գտնել հաջորդականության առաջին բացասական տարրը: Եթե դուք սկսեք անցնել հաջորդականության վրայով սկզբից մինչև վերջ, դուք կցանկանայիք դադարեցնել ցիլկը հենց որ գտնեք բացասական տարր և չշարունակեք պտտվել, քանի որ հետագա գործողություններն ավելորդ են: Սա կարելի է անել break-ի միջոցով.
numbers = [
1, 5, 100, 77,
2, -7, 8, 10,
14, 67, -8, 0,
]
for n in numbers:
print(f'Trying {n}...')
if n < 0:
print(f'Found a negative number: {n}')
break
print('Done!')
Ծրագրի աշխատանքի արդյունքը կլինի հետևյալը.
Trying 1...
Trying 5...
Trying 100...
Trying 77...
Trying 2...
Trying -7...
Found a negative number: -7
Done!
Ծրագիրը դադարում է բացասական թվի հասնելուն պես:
Առաջադրանք
Դուք փնտրում եք Մայքի (Mike) գրառումները փաստաթղթերի մեծ կույտում: Դուք մեկ առ մեկ նայում եք յուրաքանչյուր փաստաթուղթ և փորձում եք տեսնել, թե ում գրառումներն են դրանք: Եթե գրառումներում գտնեք Մայքին, կցանկանայիք տպել այն փաստաթղթերի քանակը, որոնք դուք դիտել եք նախքան Մայքի փաստաթուղթը տեսնելը:
Մուտքը պարունակում է անուններ՝ յուրաքանչյուր անուն առանձին տողի վրա:
Ծրագրի ելքը պետք է լինի Found Mike's records after looking through X documents, որտեղ X-ը փաստաթղթերի քանակն է, որոնք դուք մինչ այդ նայել եք:
Մուտք
Ելք
Kate
Bob
Mike
Anna
Steven
Found Mike's records after looking through 3 documents