Python-ի ներածություն

Set-երի միավորումներ և հատումներ

Video preview
set-երը Python-ում շատ առումներով նման են մաթեմատիկայում հայտնի բազմություններին: Դրանք սահմանվում են ձևավոր փակագծերով։ set-երի հետ կարելի է կատարել բազմությունների միավորում, հատում կամ հանում: X-ի և Y-ի հատումը կարելի է կատարել &-ի միջոցով։ X-ի և Y-ի միավորիումը կարելի է կատարել |-ի միջոցով:. Իսկ հանումը կարելի է կատարել պարզապես - օպերատորի միջոցով։
x = {3, 12, 5, 13}
y = {14, 15, 6, 3}
print(x, y)          # {5, 3, 12, 13} {3, 15, 6, 14}
print(x & y)         # {3}
print(x | y)         # {3, 5, 6, 12, 13, 14, 15}
print(x - y)         # {13, 12, 5}
  • Երկու set-երի հատումը ներառում է բոլոր տարրերը, որոնք երկու բազմություններում էլ առկա են: Այսպիսով, Python-ում այն նշվում է որպես “և” & օպերատոր (տարրեր ինչպես A-ում, այնպես էլ B-ում):
  • Երկու set-երի միավորումը ներառում է երկու բազմությունների բոլոր տարրերը։ Այսպիսով, Python-ում այն նշվում է որպես “կամ” | օպերատոր (տարրեր որոնք կան կամ A-ում կամ B-ում):
  • Երկու set-երի հանումը ներառում է բոլոր տարրերը, որոնք առկա են A բազմությունում, բայց բացակայում են B-ում: Այսպիսով, Python-ում այն նշվում է որպես “հանում”՝ - օպերատոր (տարրեր A-ում, բայց ոչ B-ում):

Առաջադրանք

Պատկերացրեք, որ դուք ուսուցիչ եք մի դասարանում, որտեղ յուրաքանչյուր խումբ մեկ տարվա ընթացքում ստեղծում է մի քանի ներկայացում տարբեր թեմաներով: Կա ուսանողների n խումբ, և յուրաքանչյուր խումբ տարվա ընթացքում ստեղծում է մեկ կամ մի քանի ներկայացում: Ձեզ հետաքրքրում է 2 թիվ։ Քանի՞ տարբեր թեմաներ են լուսաբանվել մեկ տարվա ընթացքում և քանի թեմա է ներկայացվել ԲՈԼՈՐ խմբերի կողմից։
Մուտքի առաջին տողը պարունակում է մեկ ամբողջ թիվ՝ n-ը: Հաջորդ n տողերը պարունակում են այն թեմաները, որոնք յուրաքանչյուր խումբ ներկայացրել է, բաժանված ստորակետով և բացատով , ։
Ծրագիրը պետք է տպի երկու թիվ, որոնք բաժանված են բացատով: Առաջինը պետք է ցույց տա ընդհանուր ներկայացված թեմաների թիվը, իսկ երկրորդը պետք է ցույց տա, թե քանի թեմա է ներկայացվել դասարանի յուրաքանչյուր խմբի կողմից:
Մուտք
Ելք
4 Neural Networks, Deep Learning, Machine Learning, AI AI, Data Science, Sports Analytics, Deep Learning Deep Learning, AI, Automation of jobs with AI AI, Scientific thinking, Recent advances in NLP, Deep Learning
9 2
Բացատրություն:
  1. Առկա է 9 չկրկնվող թեմա, որը լուսաբանվում է. Deep Learning, Machine Learning, Neural Networks, Data Science, Sports Analytics, Scientific thinking, Automation of jobs with AI, Recent advances in NLP և AI։
  1. Բոլոր խմբերն էլ ներկայացնում են 2 թեմա` Deep Learning և AI։
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in