Python-ի ներածություն

Գույների խառնուրդ

Դիզայներական ստուդիայում աշխատելը հետաքրքիր է: Գույները խառնելով կարելի է այլ հետաքրքիր գույներ ստանալ: Հրաշալին այն է, որ ցանկացած գույն կարող է ստացվել կարմիր, կանաչ և կապույտ գույները խառնելու արդյունքում։
Այնուամենայնիվ, ամեն անգամ այդ փորձն անելը ժամանակատար է, և հիանալի կլիներ ունենալ ավտոմատացված համակարգ, որը կտպեր ստացված գույնը՝ տարբեր գույներ իրար խառնելուց հետո:
notion image
Մեր խնդիրն է ավտոմատացնել այդ գործընթացի մի մասը և տպել ստացված գույնը կարմիր, կանաչ և կապույտ գույներից որևէ մեկը խառնելուց հետո (աջ կողմում գտնվող պատկերը կարող է օգտագործվել որպես հղում):
  • Կարմիրն(red) ու կապույտը(blue) խառնելուց ստացվում է մանուշակագույն(purple)
  • Կարմիրն(red) ու կանաչը(green) խառնելուց ստացվում է դեղին(yellow)
  • Կանաչի(green) և կապույտի(blue) խառնելուց ստացվում է բաց կապույտ(cyan)
 
Ծրագիրը մուտքում ստանում է 2 գույն, որոնք դիզայները ցանկանում է խառնել: Երբեմն նրանք տառասխալներ են անում կամ մուտքագրում են սխալ գույներ. այդ դեպքում ծրագիրը պետք է տպիInvalid color։ Հակառակ դեպքում, ծրագիրը պետք է տպի խառնուրդի արդյունքը:
Մուտք
Ելք
red blue
purple
redd blu
Invalid color
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue