Տողը իրականում տառերի զանգված է: Տողերի յուրաքանչյուր տարր հասանելի է [] փակագծերով: Սակայն, եթե մենք փորձենք փոփոխել մեկ տառ, մենք ձախողվելու ենք, քանի որ Python-ը դա թույլ չի տալիս: Կառաջանա սխալ՝ ասելով TypeError: 'str' object does not support item assignment։
Մենք իրականում կարող ենք տողը վերածել զանգվածի, որտեղ յուրաքանչյուր տառ առանձին տող է այդ զանգվածում: Սա կարելի է իրականացնել list()-ի միջոցով: Ինչպես str()-ով ամբողջ թվերը տողերի ենք վերածել, կամ float()-ով տողերը՝ ռացիոնալ թվի, այնպես էլ մենք կարող ենք տողը վերածել զանգվածի:
fruit = 'apple'
l = list(fruit)
print(fruit) # apple
print(l) # ['a', 'p', 'p', 'l', 'e']
l[1] = '@'
print(l) # ['a', '@', 'p', 'l', 'e']
Այստեղ fruit տողը վերածվեց l զանգվածի, որը հետագայում փոփոխվեց, որպեսզի պարունակի տարբեր տառեր։
Առաջադրանք
Տրված է 5 տող, ձեր խնդիրն է տպել բոլոր 5 տողերի տառերից կազմված զանգվածը (մուտքագրման հերթականությամբ):
Մուտքը պարունակում է 5 տող, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ տող:
Ծրագիրը պետք է տպի այդ 5 տողերի բոլոր տառերի զանգվածը: