Տողեր և դրանց հետ գործողություններ

Մինչ այս մենք կատարել ենք տարբեր գործողություններ թվային արժեքների հետ, բայց Python-ը մեզ թույլ է տալիս աշխատել նաև տեքստային արժեքների կամ տողերի հետ (անգլերենում` string)։
Մենք կարող ենք երկու տողեր իրար գումարել՝ արդյունքում ստանալով այդ երկուսի միացումը մեկ փոփոխականի մեջ։ Մենք կարող ենք նաև տողը բազմապատկել n թվով, որը կկրկնի տողը n անգամ։
 
s1 = 'Hello world!'
s2 = 'My name is Anna'
s3 = s1 + s2
print(s3)       # Hello world!My name is Anna
print(s1 + s2)  # Hello world!My name is Anna
print(s1 * 3)   # Hello world!Hello world!Hello world!
print(s2 + '!') # My name is Anna!

Առաջադրանք

Մուտքում ունենալով երկու տող՝ ստեղծեք երրորդը և այն անվանեք total. total-ը պետք է պարունակի այդ երկուսի գումարը՝ բաժանված բացատով։ Ծրագիրը վերջում պետք է տպի total-ի արժեքը։
Մուտք
Ելք
Hello My name is Bob
Hello My name is Bob
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue