continue

Ցիկլը կանգնեցնելը շատ հարմար է, բայց միգուցե մեզ պետք լինի պարզապես բաց թողնել այն մեկ անգամ: Ի՞նչ անել, եթե մենք չենք ցանկանում կատարել ցիկլի մեջ գրված գործողությունները ինչ-որ կոնկրետ արժեքի համար, բայց ուզում ենք անել դրանք իրենից հետո եկողների համար:
Դա անելու համար մենք կարող ենք օգտագործել continue հրամանը, որը բաց կթողնի ցիկլի տվյալ փուլը։
numbers = [1, 5, 6, 4, 0, -4, 8, 11, 2]
even_sum = 0
for n in numbers:
	if n % 2 != 0:
		continue
	even_sum += n
	print(n)

print('Sum:', even_sum)
6
4
0
-4
8
2
Sum: 16
Այս ծրագիրը բաց կթողնի գործողությունների կատարումը յուրաքանչյուր n-ի համար, որ n % 2 != 0 (n-ը զույգ չէ):
continue-ն բաց է թողնում այն, ինչ գալիս է դրանից հետո: Այսպիսով, ամեն ինչ մինչև continue կատարվում է: Python-ը պետք է հասնի continue-ին, որպեսզի իմանա, որ պետք է բաց թողնի մնացածը:

Առաջադրանք

Տրված է 10 թիվ։ Ծրագիրը պետք է տպի բոլոր այն թվերը, որոնք բավարարում են բոլոր պայմաններին.
  • Այն կենտ է
  • Այն գտնվում է [3, 7] միջակայքից դուրս
  • Այն գտնվում է [11, 13] միջակայքից դուրս
  • Այն գտնվում է [17, 23] միջակայքից դուրս
Մուտք
Ելք
12 9 6 0 1 -1 41 28 27 17
9 1 -1 41 27
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue