Անվերջ ցիկլ

Անվերջ ցիկլից հնարավոր է դուրս գալ break-ի միջոցով:
while True:
	n = int(input())
	print('The input was:', n)
	if n == -1:
		break

print('End of the program!')
Մուտք
Ելք
10 20 16 8 0 2 -1
The input was: 10 The input was: 20 The input was: 16 The input was: 8 The input was: 0 The input was: 2 The input was: -1
Հենց մուտքագրված թիվը լինի -1, ծրագիրը դուրս է գալիս ցիկլից: Մենք կարող ենք դուրս գալ ցիկլից մեզ անհրաժեշտ պահին, որպեսզի կասեցնենք ծրագրի կողմից անցանկալի գործողությունների կատարումը:

Առաջադրանք

Տրված է թվերի հաջորդականություն։ Մեզ հետաքրքրում է, թե հաջորդականության մեջ քանի անգամ է կրկնվում ամենամեծ թիվը։
Հաջորդականությունը տրվում է որպես ամբողջ թվերի ցանկ և ավարտվում է, հենց որ մուտքագրված թիվը 0 է: 0-ից հետո բոլոր մուտքային տվյալները պետք է անտեսվեն:
Ծրագիրը պետք է տպի մեկ ամբողջ թիվ, այն է՝ քանի անգամ է կրկնվում ամենամեծ թիվը:
Մուտք
Ելք
5 5 1 1 5 3 0 9 11 4 5
3
Բացատրություն. Ամենամեծ թիվը 5-ն է, և այն կրկնվում է 3 անգամ՝ նախքան հաջորդականության ավարտը:
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue