Python-ի ներածություն

Տարբեր տեսակներ զանգվածում

Ծրագրավորման որոշ լեզուներ թույլ չեն տալիս մեկ զանգվածում ունենալ տարբեր տեսակի փոփոխականներ (օրինակ՝ ամբողջ թվեր և տողեր): Այնուամենայնիվ, Python-ը շատ ճկուն է և թույլ է տալիս ունենալ մի քանի տեսակներ մեկ զանգվածում.
different = [
	'first', 
	33, 
	33.4, 
	'second', 
	88.9, 
	'third'
]

print(type(different[0]), type(different[1]), type(different[2]))
# <class 'str'> <class 'int'> <class 'float'>
Կոդի այս հատվածում different զանգվածի առաջին 3 տարրերը string, int և float տիպի են:
Ցուցակները կարող են պարունակել այլ տեսակներ, ինչպիսիք են բուլյան արժեքները, ռացիոնալ թվերը և նույնիսկ այլ զանգվածներ (ներդրված զանգվածներ):

Առաջադրանք

Ստեղծեք 8 թվերից բաղկացած զանգված, որոնք կարդում են օգտվողի մուտքագրված տվյալները: Զույգ ինդեքսները կլինեն ամբողջ թվեր (սկսած 0-ից), իսկ կենտները՝ տողեր։
Ծրագիրը պետք է ելքում տպի թվերի գումարը և երկրորդ տողում՝ տողերը բաժանված բացատով:
Մոտւք
Ելք
10 first 20 second 7 third -3 hello
34 first second third hello
Հուշում. f-string-ով ելքը գրելը կարող է շատ հարմար լինել:
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue