🟢 Վարժություն 10

Գրեք ծրագիր, որը կօգնի ավտոմատ ուղղել մուտքագրված տողը։
Եթե մուտքագրված տողի առաջին տառը փոքրատառ է, անհրաժեշտ է այն փոխարինել համապատասխան մեծատառով։
Օրինակ`
Մուտք - hello world”։ Ելք - Hello world”։
Հիշենք, որ տողերը իրենցից ներկայացնում են սիմվոլների զանգված (char տիպի զանգված)։
Շատ կարևոր է նաև հիշել, որ տողի ավարտը նշելու համար օգտագործվում է ‘\0’ հատուկ սիմվոլը։ Դա նշանակում է, որ զանգվածի չափը ընտրելիս, միշտ պետք է տեղ հատկացնել նաև ‘\0’ հատուկ սիմվոլի համար։ Օրինակ, չնայած նրան, որ “Hello world” տողը պարունակում է 11 սիմվոլ, այն զանգվածում պահելու համար հարկավոր է տրամադրել 12 բայթ հիշողություն։
Այս խնդրի համար, մուտքագրվող տողի երկարությունը սահամանափակենք 255 սիմվոլով։ 255 սիմվոլ պարունակող տողը պահելու համար հարկավոր է օգտագործել 256 չափանի char տիպի զանգված։
#include <iostream>
int main() {
  const int MAX_SIZE = 256;
  char input[MAX_SIZE];
  std::cin.getline(input, MAX_SIZE);
  //put your code here
}
Տող ներմուծելու համար օգտվենք գրադարանային getline ֆունկցիայից։

Հուշում

‘a’ և ‘A’ սիմվոլների ASCII կոդերի տարբերությունը հավասար է 32, ինչպես նաև ‘b’ և ‘B’ ‘c’ և ‘C’, և կամայական այլ փոքրատառ և մեծատառ տառերի ASCII կոդերի տարբերությունը հավասար է 32։

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue