🟢 Վարժություն 1
Գրել ծրագիր, որն էկրանին 10
անգամ տպում է “Hello World
” արտահայտությունը (ամեն անգամ նոր տողից)։
#include <iostream>
int main() {
// Your code here
while (/* put your code here*/) {
// Put your code here
}
}
🚩Դժվարանում եմ լուծել խնդիրը և ինձ հարկավոր է օգնություն
Այս խնդիրը հնարավոր է լուծել առանց որևէ ցիկլի օպերատոր օգտագործելու։
#include <iostream>
int main() {
std::cout << "Hello World" << std::endl;

Բայց նկատեք, որ մենք 10
անգամ կրկնել ենք նույն կոդը։ Իսկ ի՞նչ, եթե նույն կոդը հարկավոր լինի կրկնել ոչ թե 10
, այլ 100
, 1000
կամ 1.000.000
անգամ։ Բոլորդ էլ հասկանում եք, որ այդքան էլ նպատակահարմար չէ պատճենել նույն կոդը 1.000.000
անգամ։ Այդ իսկ պատճառով խնդիրը լուծելու համար կօգտվենք while
ցիկլի օպերատորից։
while
ցիկլի օպերատորը կրկնում է իր մարմնում գրած գործողությունները քանի դեռ փակագծերում գրված պայմանը ճիշտ է։ Նախ, եկե՛ք տեղադրենք կրկնվող կոդի հատվածը while
ցիկլի մարմնում։
#include <iostream>
int main() {
while (/* condition */) {
std::cout << "Hello World" << std::endl;
}
}
Այժմ եկե՛ք գրենք while
օպերատորի պայմանը այնպես, որ “Hello World”
տողը տպվի 10
անգամ։ Եթե, օրինակ, ցիկլի պայմանը միշտ ճիշտ է, ապա ծրագիրը անդադար կտպի “Hello World”
տողը։
#include <iostream>
int main() {
while (true) {
std::cout << "Hello World\n" << std::endl;
}
}
Բայց մեզ պետք է տպել "Hello World"
տողը ճիշտ 10
անգամ։ Եկե՛ք հայտարարենք i
անունով փոփոխական, որը մեզ կօգնի հաշվել, թե քանի անգամ է արդեն կատարվել ցիկլի մարմինը։
i
փոփոխականի սկզբնական արժեքը հավասար է 0։
(ցիկլը դեռ չի կատարվել ոչ մի անգամ)։ Ցիկլի ամեն իտեռացիայի ավարտին i
-փոփոխականի արժեքը մեծացնենք 1
-ով։ Ցիկլը պետք է կատարվի այնքան ժամանակ, քանի դեռ i<10
(քանի դեռ այն չի կատարվել 10
անգամ)։
#include <iostream>
int main() {
int i = 0;
while (i < 10) {
std::cout << "Hello World" << std::endl;
i++;
}
}
Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB