📒 Մուտքային տվյալների մշակում (User input validation)

Ցանկացած ծրագիր գրելիս, շատ կարևոր է ստուգել, վալիդացնել և սահմանափակել օգտագործողի կողմից մուտքագրած տվյալները։ Հատկապես սկսնակ ծրագրավորողները ծրագրեր գրելիս, ենթադրում են, որ օգտագործողները պետք է մուտքագրեն վալիդ տվյալներ։ Սակայն իրական կյանքում պատկերը ճիշտ հակառակն է։ Կարելի է հստակ պնդել, որ ծրագրավորման մեջ միշտ գործում է Մերֆիի օրենքը։
Եթե հավանականություն կա, որ ինչ-որ անախորժություն պետք է պատահի, ապա այն անպայման պատահում է։
Եվ ուրեմն, ծրագրեր գրելիս (անկախ ծրագրավորման լեզվից) պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել օգտագործողի կողմից մուտքագրվող տվյալներին։ Այդ տվյալները պետք է հնարավորինս սահմանափակել և վալիդացնել։
💡
Չմշակված մուտքային տվյալները կարող են հանգեցնել ծրագրերի/համակարգերի աշխատանքի խափանման, հակերական հարձակումների, կոնֆիդենցիալ տվյալների կողոպուտի/կորուստների պատճառ։
Դասընթացի այս փուլում դուք դեռևս գրում եք փոքր ծրագրեր և գուցե վերևում թվարկված ռիսկերը այդքան էլ ակնհայտ չեն թվում։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի ձեր մոտ մուտքային տվյալների ստուգումը դառնա սովորույթ հենց այս պահից սկսած։ Դա հետագայում կօգնի ձեզ գրել գրագետ, լավ մշակված ծրագրային համակարգեր։
ℹ️
Այս պահից սկսած, գրեթե բոլոր վարժությունների և խնդիրների թեստերը կստուգեն նաև ձեր ծրագրերում մուտքային տվյալների վավերացման տրամաբանությունը։
 
To check your solution you need to sign in
Sign in to continue