Չնայած նրան, որ հավայան լեզուն բավականաչափ պարզ է (այն ունի ընդհամենը 12 տառ, 5 ձայնավոր և 7 բաղաձայն), այս լեզվի բառերը արտասանելը շատ ժամանակ այդքան էլ հեշտ գործ չէ։ Փորձեք օրինակ արտաբերել humuhumunukunukuapua բառը, որը հավայան կղզիներում հանդիպող ձկան տեսակի անուն է։
Ծրագիրը տրված հավայան բառերի համար էկրանին պետք է տպի դրանց արտասանությունը (հնչյունաբանությունը) կամ այլ կերպ ասած ֆոնետիկ տարբերակը։ Օրինակ, humuhumunukunukuapua բառի համար ծրագիրը պետք է տպի Hoo-moo-hoo-moo-noo-koonoo-koo-ah-poo-ah'ah։ Համաձայնե՛ք, որ այս տեսքով շատ ավելի հեշտ է արտասանել այս երկար բառը։
Հավայան այբուբենի 12 տառերն են՝ a, e, i, o, u, p, k, h, l, m, n, և w։ Սակայն տառերի արտասանությունը կարող է փոխվել, կախված բառի մեջ դրանց դիրքից։
Կանոն 1
Բառերի ընթեռնելությունը պարզեցնելու համար, ֆոնետիկ ներկայացման մեջ ամեն ձայնավոր տառից հետո հարկավոր է ավելացնել ‘-’։
Կանոն 2. Բաղաձայնների արտասանություն
Բաղաձայնների արտասանության օրենքները բավական պարզ են։
Տառեր
Արտասանություն
p, k, h, l, m, n
Արտասանվում է ինչպես անգլերեն տառերը։
w - տառը, եթե հանդիպում է ‘i’ կամ ‘e’ տառերից հետո
Արտասանվում է ինչպես անգերեն v
Կանոն 3. Ձայնավորների արտասանություն
Տառեր
Արտասանություն
a
Արտասանվում է ինչպես ah
e
Արտասանվում է ինչպես eh
i
Արտասանվում է ինչպես ee
o
Արտասանվում է ինչպես oh
u
Արտասանվում է ինչպես oo
Այս պարզ օրենքները իմանալով, մենք արդեն իսկ կարող ենք կազմել որոշ պարզ բառերի արտասանությունը։ Օրինակ, հավայերեն aloha բառը արտասանվում է ինչպես ah-loh-hah.
a տառը փոխարինվում է ah -ով
Ձայնավորից հետո դնում ենք -
lտառը չի փոփոխվում
o տառը փոխարինվում է oh -ով
Ձայնավորից հետո դնում ենք -
h տառը չի փոփոխվում
a տառը փոխարինվում է ah -ով
Կանոն 3. Ձայնավորների խմբերի արտասանություն
Ավելի բարդ բառերում, որտեղ հանդիպում են ձայնավորների հաջորդական խմբեր, արտասանության կանոները փոքր-ինչ փոխվում են։
Ձայնավորների խմբեր
Արտասանություն
ai
Արտասանվում է ինչպես eye
ae
Արտասանվում է ինչպես eye, ինչպես ai դեպքում
ao
Արտասանվում է ինչպես ow
au
Արտասանվում է ինչպես ow
ei
Արտասանվում է ինչպես ay
eu
Արտասանվում է ինչպես eh-oo
iu
Արտասանվում է ինչպես ew
oi
Արտասանվում է ինչպես oy
ou
Արտասանվում է ինչպես ow
ui
Արտասանվում է ինչպես ooey
keiki բառը, հավայերենից թարգմանված նշանակում է երեխա։ Այս բառի արտասանությունը կլինի kay-kee (ei փոխարիվում է ay-ով, i-ին փոխարինվում է ee-ով)։
Maui կզղու անունը կարտասանվի ինչպես Mow-ee ։
Նկատեք, որ ոչ բոլոր ձայնավորների խմբերն են ներկայացված։ Օրինակ, եթե բառում հանդիպում է oa տառերի զույգ, դրանց արտասանությունը ենթարկվում է սովորական ձայնավորների արտասանության օրենքներին՝ o-ն կարտասանվի ինչպես oh, a-ն ինչպես ah, oa զույգը կարտասանվի ինչպես oh-ah։ Օրինակ, Hoaloha բառը (թարգմանաբար նշանակում է ընկեր), կարտասանվի ինչպես Hoh-ah-loh-hah։
Տառերում կարող են հանդիպել նաև ձայնավորների ավելի երկար հաջորդականություններ։ Օրինակ, եթե բառում հանդիպում է aia տառերը, ai զույգը կարտասանվի ինչպես eye, այնուհետև a տառը ինչպես ah։ aia հաջորդականությունը կարտասանվի ինչպես eye-ah։ Օրինակ, Kaiapuni (թարգմանաբար` միջավայր) բառը կարտասանվի ինչպես Keye-ah-poo-nee։
Դիտարկենք ևս մեկ օրինակ, Huaai բառը արտասանվում է ինչպես Hoo-ah-eye։ Սկզբում հարկավոր է դիտարկել ua զույգը։ Այն չունի հատուկ արտասանություն, այդ իսկ պատճառով կդիտարկենք տառերը առանձին։ u տառը կփոխարինենք օօ-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկել aa զույգը։ Այս զույգը ևս չունի հատուկ արտասանություն, այդ պատճառով կդիտարկենք տառերը առանձի-առանձին։ a տառը կփոխարինենք ah-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկել ai զույգը։ Այս զույգը արդեն ունի հատուկ արտասանություն և այն կփոխարինվի eye-ով։ Արդյունքում կստանաք Hoo-ah-eye արտասանությունը։
Եվ վերջապես, եթե ձայնավորների զույգի մեջտեղում հանդիպում է ‘ սիմվոլը, ապա պետք է գործի սովորական ձայնավորների արտասանության օրենքը՝ a’i կարտասանվի ինչպես ah'ee։
Այսպիսով, հարկավոր է գրել ծրագիր, որը
Ստուգում է, արդյոք մուտքագրված բառերը հանդիսանում է հավայան լեզվի վավեր բառ (պարունակում է միայն հավայան այբուբենի տառեր)։
Եթե բառը չի հանդիսանում հավայան լեզվի վավեր բառ, տպում էկրանին սխալ մուտքագրած տառերը և առաջարկում օգտագործողին նորից մուտքագրել տող։
Տպում է էկրանին մուտքագրված տողի ֆոնետիկ ներկայացումը
Պարզության համար, կարող եք հաշվի չառնել մեծատառ և փոքրատառ տառերի տարբերությունը։ Դրա փոխարեն, ելքային տողում միայն առաջին տառը պետք է լինի մեծատառ, իսկ մյուս բոլոր տառերը փոքրատառ։ Օրինակ՝ HOALOHA-> Hoh-ah-loh-hah
Օգտագործողից հարցնում է, արդյոք նա ցանկանում է մուտքագրել ևս մեկ բառ։ Օգտագործողը կարող է պատասխանել Y (Yes) կամ N (NO)։ Եթե օգտագործողը պատասխանել է N, ծրագիրը ավարտվում է։