🟢 Գեղեցիկ համարներ

Շատերդ նկատած կլինեք, որ բազմաթիվ կայքերում կամ հավելվածներում, հաճախ հեռախոսների համարները գրվում են առանց որևէ ֆորմատավորման։ Համաձայնեք, որ 0037442518906 համարը այդքան էլ հարմար չէ կարդալ։ Եկե՛ք գրենք ծրագիր, որ մուտքում ստանում է հեռախոսի համար (որպես տող) և էկրանին տպում է նույն համարը՝ գեղեցիկ ֆորմատավորմամբ (+(374)-42-51-89-06)։ Ծրագիրը պետք է նաև ստուգի, արդյոք մուտքագրված տողը հանդիսանում է վավեր հայկական բջջային հեռախոսի համար՝
  1. Եթե մուտքագրված համարը սկսվում է + -ով՝
    1. Անհրաժեշտ է ստուգել, որ +- նշանին հաջորդում է 374 թիվը, որից հետո գրված է ճիշտ 8 թվանշան։ Օրինակ՝ +23412345678 համարը վավեր համար չէ։
    2. 374 թիվը հարկավոր է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Oրինակ` +37412387659+(374)-12-38-76-59։
  1. Եթե մուտքագրված համարը սկսվում է 0-ով և նրա երկրորդ թվանշանը նույնպես հավասար է 0՝
    1. Անհրաժեշտ է ստուգել, որ 00- թվանշաններին հաջորդում է 374 թիվը, որից հետո գրված է ճիշտ 8 թվանշան։
    2. 00 թվանշանները անհրաժեշտ է փոխարինել + - ով, 374 թիվը հարկավոր է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Oրինակ` 0037412387659+(374)-12-38-76-59։
  1. Եթե մուտքագրված համարը սկսվում է 0-ով, իսկ երկրորդ թվնաշանը հավասար չէ 0՝
    1. Անհրաժեշտ է ստուգել, որը 0 - ից հետո գրված է ճիշտ 8 թվանշան։
    2. 0 ից հետո հանդիպող 2 թվանշանները անհրաժեշտ է վերցնել փակագծերի մեջ, իսկ մնացած թվանշանները զույգ առ զույգ բաժանել գծիկով։ Օրինակ՝ 056908765 0(56)-90-87-65։
 
Օրինակներ՝
Մուտք - 0037442518906 ։ Ելք - +(374)-42-51-89-06
Մուտք - 056908765։ Ելք - 0(56)-90-87-65
Մուտք - +37412387659։ Ելք - +(374)-12-38-76-59
Մուտք - 671234։ Ելք - “Invalid Number”
Մուտք - 05587868։ Ելք - “Invalid Number”
Մուտք - 00374558786890։ Ելք - “Invalid Number”
 
#include <iostream>
int main() {
  std::string input;
  std::cout << "Inert number: ";
  std::cin >> input;
  std::cout << input << std::endl;
  // put your code here
}
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue