🟡 Վարժություն 18
Գրենք ծրագիրը, որը կօգնի գնահատել ուսանողի հանձնած քննության արդյունքները։
Ծրագիրը մուտքում ստանում է երկու հատ char տիպի զանգված։ Առաջին զանգվածը պարունակում է թեստի հարցերի ճիշտ պատասխանները։ Երկրորդ զանգվածը պարունակում է ուսանողի տված պատասխանները։ Երկու զանգվածները ունեն նույն երկարությունը։
Ամեն ճիշտ պատասխանի համար ուսանողը ստանում է +4 միավոր, ամեն սխալ պատասխանի համար -1 միավոր, և ամեն բաց թողնված պատասխանի համար 0 միավոր (բաց թողնելու դեպքում, ուսանողը նշում է “.”)։
Եթե միավորների գումարային արժեքը փոքր է 0-ից, վերջնական արդյունքը գնահատվում է 0։
Դիտարկենք օրինակ՝
Ճիշտ պատասխանների զանգված - ['a', 'a', 'b', 'b']
Ուսանողի տված պատասխանների զանգված - ['a', 'c', 'b', 'd']
Միավորները գումարային արժեքը կլինի- 4 + (-1) + 4 + (-1) == 6
Դիտարկենք ևս մեկ օրինակ՝
Ճիշտ պատասխանների զանգված - ['b', 'c', 'b', 'a']
Ուսանողի տված պատասխանների զանգված - ['.', 'a', 'a', 'c']
Այս օրինակում, ուսանողը բաց է թողել առաջին հարցի պատասխանը, իսկ մնացած բոլոր հարցերին պատասխանել է սխալ։ Միավորների գումարային արժեքը կլինի՝ 0 + (-1) + (-1) + (-1) == -3։ Քանի որ -3 < 0 ծրագիրը էկրանին կտպի 0։
#include <iostream>
int checkAnswers(char trueAnswers[], char givenAnswers[], const int TESTS) {
// This function must calculate and return the total score
return 0;
}
int main() {
const int TESTS = 4;
char trueAnswers[TESTS]= {};
char givenAnswers[TESTS]= {};
std::cout << "Insert true answers ";
//put your code to fill array with true answers
std::cout << "Insert given answers ";
//put your code to fill array with given answers
// call checkAnswers function here and print result
}Constraints
Time limit: 0.2 seconds
Memory limit: 512 MB
Output limit: 1 MB