Օստապ Բենդերը միաժամանկայա խաղի սեանս է տալիս։ Նրա վիճակը վատ է, մեկը մյուսի ետևից պարտություններ է կրում։ Մոտենալով հերթական շախմատի տախտակին նա որոշում է մի քանի խաղաքար աննկատ վերցնել տախտակի վրայից և դնել գրպանը։ Նա առանց գնահատելու դիրքը վերցնում է 2x2 չափի հատվածում գտնվող բոլոր վանդակները։ Հարկավոր է հաշվել, թե առավելագույնը որքան որակ կշահեր Օստապ Բենդերը։ Բայց նա պետք է զգույշ լինի, որ հանկարծ չվերցնի իր կամ հակառակորդի արքաները։
Մուտքային տվյալներ
Մուտքում տրված է ութ տող, յուրաքանչյուր տողում՝ ութ ամբողջ թիվ։ Յուրաքանչյուր տողում թվերն իրարից անջատված են ﬔկական բացատով։ Թվերը բացարձակ արժեքով չեն գերազանցում 8-ը։ Հակառակորդի խաղաքարերի արժեքները նշված են դրական թվերով, Օստապինը՝ բացասական։ Այն վանդակները, որոնցում խաղաքարեր չկան, նշված են զրոներով։ Հակառակորդի արքան նշված է 4-ով, Բենդերի արքան՝ -4 -ով։ Երաշխավորվում է, որ մուտքային տվյալներում կա ճիշտ մեկ 4 և ճիշտ մեկ -4 ։