Բիթային & գործողությունը հայտնի է որպես բիթային բազմապատկում։ Երբ երկու՝ a և b 64-բիթանոց թվերի համար կիրառում ենք բիթային բազմապատկման գործողությունը (a & b), ստացվում է մի թիվ, որի երկուական ներկայացման ամեն մի բիթը լինում է a-ի և b-ի համապատասխան բիթերի արտադրյալը։
Օրինակ՝ 11 & 26 = 10, քանի որ 11 = 00..0010112, 26 = 00..0110102, իսկ երբ բիթ առ բիթ բազմապատկում ենք այդ թվերը, միայն աջից երկրորդ և չորրորդ բիթերն են 1 լինում և արդյունքում ստացվում է 00..0010102 = 10։
Ձեզ տրված են q հատ a, b, x եռյակներ (a ≤ b), ձեզնից պահանջվում է ամեն մի այդպիսի եռյակի համար արտածել [a, b] միջակայքում ընկած y թվերի քանակը, որոնց դեպքում (x & y)-ը բաժանվում է x-ի։
Մուտքային տվյալներ
Մուտքի առաջին տողում տրված է q թիվը։ Հաջորդ q տողերում տրված են մեկական բացատանիշերով անջատված a, b և x թվերը։
Ելքային տվյալներ
Ելքում պետք է արտածել q տող, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է համապատասխան եռյակի համար պատասխանը։
Օրինակ
Մուտք
Ելք
3
1 7 3
100 500 1
3 10 10
3
401
3
Բացատրություն
Առաջին եռյակին բավարարող y-ներն են 3-ը, 4-ը և 7-ը։ Երկրորդ եռյակին բավարարում են բոլոր 401y-ները, քանի որ բոլոր ամբողջ թվերը (հետևաբար նաև բիթային բազմապատկման արդյունքները) բաժանվում են 1-ի։ Երրորդ եռյակին բավարարում են y = 4, y = 5 և y = 10 արժեքները։
Ենթախնդիրներ
Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակը,
Ենթախնդիր 1 (5 միավոր)
Ենթախնդիր 2 (25 միավոր)
Ենթախնդիր 3 (10 միավոր)
Ենթախնդիր 4 (30 միավոր), xի բիթային ներկայացումը պարունակում է առնվազն 12 հատ 1,