Երբ Խաժակը դեռ փոքր էր և նոր էր հաճախում օլիմպիական խմբակ, նրան առաջարկեցին հետևյալ խնդիրը.
Տրված է թվերի հաջորդականություն։ Հարկավոր է հաջորդականության յուրաքանչյուր k երկարության կտորում հաշվել պարզ թվերի քանակը և արտածել դրանցից մեծագույնը։
Խաժակը բավականին արագ գտավ արդյունավետ լուծում և գրեց ծրագիրը։ Հիմա հերթը ձերն է։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է հաջորդականության n (1 ≤ n ≤ 50000) երկարությունը և k թիվը (1 ≤ k ≤ n)։ Երկրորդ տողում տրված են իրարից մեկ բացատով անջատված n դրական ամբողջ թվեր, որոնք չեն գերազանցում -ը։
Ելքային տվյալներ
Ելքում պետք է արտածել մեկ թիվ, k երկարության կտորներից առավելագույն թվով պարզ թվեր պարունակող կտորում պարզ թվերի քանակը։