Բուժաշխատողներ

Միլանդիան երկիր է, որը ունի ծառի տեսք։ Միլանդիայում կան n քաղաքներ, համարակալված 1,2,...,n թվերով, որոնք միացած են իրար հետ n-1 երկկողմանի ճանապարհներով այնպես, որ կամայական քաղաքից կարելի է հասնել կամայական ուրիշ քաղաք միայն երթևեկելով այդ ճանապարհներով։
Միլանդիայի մայրաքաղաքում (որի համարը 1ն է) վերջերս հայտնաբերվել է վտանգավոր սթեմավիրուսը, ինչի պատճառով երկրի նախագահը որոշել է հետագա m օրերի ընթացքում, տեղաբաշխել k բուժաշխատողների բոլոր քաղաքների միջև։ Բուժաշխատողները հնարավոր է ստիպված լինեն որոշ օրեր գնալ ուրիշ քաղաք, օգտագործելով երկրի ճանապարհները։
Գիտնականները պարզել են, որ բուժաշխատողը տխրում է, եթե այդ m օրերի ընթացքում, ինչ որ ճանապարհով անցնելուց մոտիկանում է մայրաքաղաքին (վիրուսի աղբյուրին)։ Քանի որ նախագահը չի ուզում տխուր բուժաշխատողներ իր երկրում, նա ձեզ է հանձնարարում հետագա m օրերի համար տեղաբաշխել բուժաշխատողներին n քաղաքներով այնպես, որ տխուր բուժաշխատողների քանակը լինի հնարավորինս քիչ և iրդ օրը jրդ քաղաքում լինի  բուժաշխատող։
Ձեզնից պահանջվում է գրել ծրագիր, որը կասի թե որքան է ամենաքիչ հնարավոր տխուր բուժաշխատողների քանակը m օր հետո։

Մուտքային տվյալներ

Մուտքի առաջին տողում տրված է 2 ≤ n,m,k ≤ 1000 բնական թվերը։Հաջորդ n-1 տողերում տրված են 1 ≤ a,b ≤ n (a ≠ b) բնական թվերը, որոնք ցույց են տալիս a և b քաղաքների միջև ճանապարհի գոյություն:Հաջորդ m տողերերից iրդը պարունակում է ci,1, ci,2, ... , ci,n բնական թվերը, որոնց գումարը հավասար է kի:

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ ամենաքիչ հնարավոր տխուր բուժաշխատողների քանակը։

Ենթախնդիրներ

  • Ենթախնդիր 0 (0 միավոր) Օրինակը,
  • Ենթախնդիր 1 (7 միավոր) K = 1
  • Ենթախնդիր 2 (18 միավոր) M = 2
  • Ենթախնդիր 3 (10 միավոր) ci+1,j ≤ ci,j , բոլոր 1 ≤ i ≤ m-1, 2 ≤ j ≤ n ամբողջ թվերի համար,
  • Ենթախնդիր 4 (15 միավոր) K ≤ 10
  • Ենթախնդիր 5 (16 միավոր) Ծառը շղթա է,
  • Ենթախնդիր 6 (34 միավոր) լրացուցիչ սահմանափակումներ չկան։

Օրինակ

Մուտք
Ելք
7 3 4 1 2 7 1 3 1 4 3 5 4 6 3 2 0 0 0 0 0 1 0 1 0 1 0 1 1 0 1 0 0 2 0 1
1

Բացատրություն

Նկարի մեջ կանաչ գույնով պատկերված բուժաշխատողը կլինի տխուր, քանի որ 2րդ օրվանից հետո նա պետք է 6րդ համարով քղաքից գնա 5 Համարով քաղաքը և ընթացքում պետք է անցնի 3 համարի քաղաքով: 6ից 3 տանող ճանապարհը նրան մոտիկացնում է մայրաքաղաքին, և դրա պատճառով նա տխուր է: Օրինակի մնացած բոլոր բուժաշխատողները ուրախ են։
notion image
 
Աղբյուրը՝ Հանրապետական 2022
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue