Ջերմաստիճաններ

Ունենք շինություն, որտեղ կա N սենյակ, որոնք համարակալված են 1ից N թվերով։ Այդ սենյակներից որոշները միացված են երկկողմանի միջանցքներով, որոնց ընդհանուր քանակը M է։ Բայց մեր շինությունը շատ յուրահատուկ է, և հնարավոր է, որ լինեն նույն երկու սենյակը միացնող 1ից ավելի միջանցքներ։ Ավելին, հնարավոր է լինի միջանցք, որը միացնում է սենյակը ինքն իրեն։ Բոլոր միջանցքներն ունեն 1 միավոր երկարություն։Մեր ռոբոտը պետք է շինության A սենյակից գնա B սենյակ՝ հաջորդաբար շարժվելով այդ միջանցքներով։Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ։ iրդ միջանցքի ջերմաստիճանը ti է (1 ≤ i ≤ M), իսկ ռոբոտը շատ զգայուն է ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ։ Այսպիսով, ռոբոտի ճանապարհի հաջորդական միջանցքների ջերմաստիճանների տարբերությունը բացարձակ արժեքով չպետք է գերազանցի D թիվը։ Եթե ճանապարհի ընթացքում ռոբոտը պետք է հաջորդաբար անցնի  միջանցքներով, ապա անհրաժեշտ է, որ այդ միջանցքները բավարարեն  (i=1,2,…,k-1) պայմաններին: Սենյակների ջերմաստիճաններն անտեսվում են։ Պետք է գտնել նշված պայմաններին բավարարող ամենակարճ ճանապարհի երկարությունը տրված A և B թվերի համար։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված են 3 ամբողջ թվեր՝ N, M, D։
  • Թեստերի առաջին խմբի համար ։
  • Թեստերի երկրորդ խմբի համար ։
Հաջորդ M տողերում տրված են միջանցքների նկարագրությունները։ Ամեն տող պարունակում է 3 ամբողջ թիվ՝ ui, vi, ti: Սա նշանակում է, որ iրդ միջանցքը միացնում է  և  համարներով սենյակները, և նրա ջերմաստիճանը  է։ Միջանցքները տրված են երի չնվազման կարգով։Հաջորդ տողում տրված է Q (1 ≤ Q ≤ 10) թիվը՝ հարցումների քանակը։Հաջորդ Q տողերում տրված են  և   ամբողջ թվերը՝ ռոբոտի սկբնական և վերջնական սենյակների համարները։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել Q հատ թիվ՝ տրված  և  թվերի համար խնդրի պատասխանը։ Եթե չկա նշված պայմաններին բավարարող ճանապարհ, ապա հարկավոր է արտածել -1։

Օրինակ

Մուտք.
Ելք.
6 9 5 6 6 -42 2 1 4 2 3 6 3 2 7 5 2 11 6 1 12 3 1 15 3 4 16 6 5 18 2 1 5 2 4
4 -1
Աղբյուրը՝ Հանրապետական 2021
 

Constraints

Time limit: 7 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue