Շախմատում կան մի քանի տեսակի խաղաքարեր, որոնցից յուրաքանչյուրը իրա շարժման կանոններն ունի։ Մասնավորապես, փիղը կարող է շարժվել անկյունագծերով՝ 4 ուղղություններով։ Կարելի է պատկերացնել, որ բազմաչափ տախտակում փիղը նույնպես կշարժվի անկյունագծերով։ d չափանի n×nտախտակի վրա x1,x2,...,xdկետից կարող է հասնել x1+c⋅s1,x2+c⋅s2,...,xd+c⋅sdտախտակի վրա գտնվող ցանկացած վանդակ, որտեղ c֊ն բնական թիվ է, իսկ si֊երը 1 կամ -1 են։ Հաշվեք քանի վանդակ կարող է գնալ նշված դիրքում գտնվող շախմատի փիղը։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է բնական թիվ d և n թվերը՝ տարածության առանցնքերի քանակն ու տախտակի չափը։ Հաջորդ տողում տրված են բացատով անջատված d բնական թվեր՝ x1,x2,...,xd(1≤xi≤n)։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել 1 թիվ՝ հնարավոր քայլերի քանակը։ Քանի որ այն կարող է շատ մեծ լինել, արտածեք նրա 998244353֊ի վրա բաժանելիս ստացվող մնացորդը։
Օրինակ
Մուտք
Ելք
2 8 4 5
13
2 8 1 1
7
Բացատրություն
Առաջին թեստի բացատրության համար տես ստորև նկարը։
Երկրորդ թեստում բոլոր հասանելի վանդակներն են (2, 2), (3, 3), (4, 4), (5, 5), (6, 6), (7, 7), (8, 8) ֊ը։