Էմիլը պետք է անցնի ճոճվող կամուրջով։ Ճոճվող կամուրջի հատակը սկզբնական վիճակում բաղկացած է եղել հորիզոնական n տախտակներից, որոնք համարակալված էին 1-ից n թվերով։ Բայց ժամանակի ընթացքում որոշ տախտակներ ընկել են ներքև։ Էմիլը ամեն քայլին կարող է անցնել հաջորդ տախտակին, կամ կարող է ցատկել մեկ տախտակի կամ բացվածքի վրայով։ Բարեբախտամբար չկա այնպիսի հատված, որ երկու հարևան տախտակներ ընկած լինեն։
Պահանջվում է հաշվել, թե մինիմալը քանի քայլ պետք է անի Էմիլը կամուրջն անցնելու համար։ Չմոռանանք նշել, որ Էմիլը պետք է շարժվի տախտակների համարների աճման ուղղությամբ։
Սկզբում Էմիլը կանգնած է կամուրջից դուրս, մեկ քայլով կարող է ոտք դնել կամ 1 համարի, կամ 2 համարի տախտակին, եթե դրանք կան։ Վերջում նա պետք է կամուրջի վերջին (կամ նախավերջին) առկա տախտակից քայլ անի, լրիվ դուրս գա կամուրջից։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են կամուրջի L երկարությունը, և բացվածքիների n քանակը։ Երկրորդ տողում տրված են n բնական թվեր՝ ներքև ընկած տախտակների համարները։ Համարել, որ սկզբում, երբ բոլոր տախտակները կային, նրանք համարակալված էին 1-ից L թվերով։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ կամուրջն անցնելու համար մինիմալ քայլերի քանակը։
Օրինակ
Մոււտք
ելք
10 3 2 9 5
7
Այս օրինակում Էմիլը կարող է կամուրջն անցնել այսպես․ 1,3,4,6,8,10 և ևս մեկ ցատկ կամուրջից դուրս գալու համար։
Ենթախնդիրներ
Ենթախնդիր 0, (0 միավոր) Օրինակը
Ենթախնդիր 1, (18 միավոր) 1 ≤ L ≤ 100000, n =0,
Ենթախնդիր 3, (40 միավոր) 1 ≤ L ≤ 100000, 0≤ n ≤ 100,
Ենթախնդիր 4, (42 միավոր) 1 ≤ L ≤ 10^12, 0≤ n ≤ 100000,