ԴՆԹ կոդեր

Դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G), ադենին (A), թիմին (T) և ցիտոզին (C)), ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։
Գենետիկական կոդը A,C,G,T տառերից կազմված հաջորդականություն է։ Հաճախ պետք է լինում տրված հաջորդականությունում որոշակի հատվածի փնտրում կատարել։ Հարկավոր է գրել ծրագիր, որը ներածում է երկու՝ S և T տողեր՝ կազմված A,C,G,T տառերից, և հաշվում է, թե ST-ում քանի անգամ է հանդիպում։ Ապա պետք է ստանալ բոլոր իրարից տարբեր տողերը, որոնք ստացվում են S-ից մեկ տառ հանելով և հաշվել T-ում նրանց հանդիպումների ընդհանուր քանակը։ Հետո պետք է ստանալ բոլոր իրարից տարբեր տողերը, որոնք ստացվում են S-ին ցանկացած դիրքում մեկ տառ ավելացնելով և հաշվել T-ում նրանց հանդիպումների ընդհանուր քանակը։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է S-ը, երկրորդ տողում տրված է T-ն։ 2 ≤ |S| ≤ |T| ≤ 200 : ( |S| -ը ցույց է տալիս S տողի երկարությունը)։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել երեք թիվ՝ պահանջվող քանակները։ Թվերն իրարից կարելի է անջատել բացատներով և/կամ նոր տողի անցման սիմվոլներով։

Օրինակ

Մուտք.
Ելք.
ACT ACTGACTG
2 4 3
Աղբյուրը. Մարզային 2020

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue