Տեսակավորման ալգորիթմ

Դավիթն ուսումնասիրում է տեսակավորման ալգորիթմները։ Նա արդեն յուրացրել է մի քանի ալգորիթմ, այդ թվում պղպջակի ալգորիթմը։ Այժմ նա հետազոտում է մի ալգորիթմ, որտեղ թույլատրվում է հաջորդականության ցանկացած տարր հանել իր տեղից և տեղափոխել վերջը։
Օգնեք Դավիթին պարզելու տրված հաջորդականությունը նշված գործողությունով տեսակավորելու համար մինիմալ քայլերի քանակը։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է տարրերի N (1 < N ≤ 500 000) քանակը։ Երկրորդ տողում տրված է N երկարության ամբողջ թվերի հաջորդականությունը։ Հաջորդականության տարրերն իրարից անջատված են մեկական բացատով։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ նշված եղանակով տեսակավորումն անելու համար մինիմալ քայլերի քանակը։

Օրինակ

Մուտք
Ելք
6 11 13 15 12 14 16
4
Աղբյուրը. Մարզային 2018

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in