Թվանշանների առանձնացում

Սամվելը դպրոցում շատ լավ էր սովորում։ Նրա մաթեմատիկայի ուսուցիչը չէր սիրում, որ հանձնարարված խնդիրները շուտ լուծած աշակերտները ձանձրանում էին իր դասերի ժամանակ։ Դրա համար նա լրացուցիչ հետաքրքրաշարժ խնդիրներ էր պատրաստում այդ աշակերտներին տալու համար։ Մի անգամ, դասարանական գրավոր աշխատանքը շուտ ավարտելուց հետո, Սամվելը ուսուցչից ստացավ հետևյալ խնդիրը․ Տրված են երկու բնական թվեր՝ a և b։ Անհրաժեշտ է a թվի թվանշանների արանքում տեղադրել ճիշտ երկու հատ '+' նշան այնպես, որ ստացված արտահայտության արժեքը հավասար լինի b-ի։ Սամվելին շատ հետաքրքրեց այդ խնդիրը և նա որոշեց ծրագիր գրել, որը կամայական a և b թվերի համար պարզում է բոլոր հնարավոր այդպիսի տեղադրումները։

Հիմա Սամվելն ինքն արդեն ուսուցիչ է, բայց դասավանդում է ինֆորմատիկա առարկան։ Նա ձեզ հանձնարարել է գրել այդպիսի ծրագիր։

Մուտքային տվյալներ

Մուտքի միակ տողում տրված է երկու բնական թիվ՝ a-ն և b-ն։ a-ն չի պարունակում 0 թվանշանը։ Մուտքի տվյալներն այնպիսին են, որ գոնե մեկ լուծում կա։ ()

Ելքային տվյալներ

Անհրաժեշտ է արտածել a-ի թվանշանների մեջ ճիշտ երկու հատ ‘+’ տեղադրելու բոլոր հնարավոր տարբերակները, որոնց դեպքում ստացված գումարի արժեքը հավասար է b-ի։ Ամեն տարբերակ հարկավոր է արտածել նոր տողում։ Տարբերակների արտածման հերթականությունը կարևոր չէ։

Օրինակներ

Մուտք.

Ելք.

12479 68

12+47+9

8845 97

8+84+5
88+4+5

Դիտարկենք առաջին օրինակը՝

12479 թվի մեջ 2 հատ ‘+’ տեղադրելու բոլոր հնարավոր տարբերակներն են․

1+2+479  = 482 ≠ 68

1+24+79 = 104 ≠ 68

1+247+9 = 257 ≠ 68

12+4+79 = 95 ≠ 68

12+47+9 = 68

124+7+9 = 140 ≠ 68

Աղբյուրը. Դպրոցական 2021

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue