Շուշաններ

Շուշանիկը սիրում է շուշաններ աճեցնել։ Նա գնել է շուշանների ինչ-որ քանակությամբ սոխուկներ։ Սոխուկներից տարբեր գույնի շուշաններ են աճելու, սկզբում Շուշանիկը գիտեր, թե որ գույնի շուշանի քանի սոխուկ ունի, բայց սոխուկներն իրար նման են, և արտաքինից անհնարին է պարզել, թե որ մեկից ինչ գույնի շուշան է դուրս գալու։

Շուշանիկը խոստացել է ընկերուհուն, որ նրան ինչ-որ քանակությամբ սոխուկներ է նվիրելու, որպեսզի նա ևս շուշաններ տնկի։ Շուշանիկը ուզում է, որ իրեն պահի այնքան սոխուկներ, որ համոզված լինի, որ տնկելուց հետո ինքը յուրաքանչյուր գույնից առնվազն մեկ շուշան կունենա, մյուս կողմից, նա ցանկանում է ընկերուհուն, որքան հնարավոր է, շատ սոխուկներ նվիրել։

Օգնեք Շուշանիկին պարզելու, թե քանի սոխուկ նա պետք է իրեն պահի։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է Շուշանիկի գնած սոխուկների տեսակների n (1 <= n <= 100) քանակը։ Երկրորդ տողում տրված են, 100-ին չգերազանցող, n հատ բնական թվեր, որոնք ցույց են տալիս, թե Շուշանիկը  յուրաքանչյուր տեսակից քանի սոխուկ է գնել։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ սոխուկների մինիմալ քանակը, որ Շուշանիկը պետք է տնկի, որպեսզի յուրաքանչյուր գույնի շուշանիկից առնվազն մեկ հատ ունենա։

Օրինակներ

Մուտք

Ելք

3
5 6 7

14

1
10

1

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue