Տուրիզմ

Ինչպես հիշում եք, Հայկը դեռ մարզային փուլին գնում էր դպրոց, իսկ հիմա արդեն միայնակ պետք է գնա ճանապարհորդության։ Հայկը պլանավորում է այցելել իրարից տարբեր n տեսարժան վայրեր։Տեսարժան վայրերը համարակալված են 1ից n թվերով, և Հայկը պետք է այցելի դրանք ճիշտ նույն հերթականությամբ։ Մեկ օրում Հայկը կարող է այցելել ամենաշատը k տեսարժան վայրեր և ցանկանում է պլանավորել իր ճանապարհորդությունն այնպես, որ ծախսած օրերի քանակը լինի հնարավորինս քիչ։Տեսարժան վայրերից յուրաքանչյուրը ունի գեղեցկության չափանիշ, որոնք ձեզ տրված են։ Հայկը ամեն օր ստանում է իր այցելած տեսարժան վայրերի գեղեցկության չափանիշներից առավելագույնին համարժեք հաճույք։ Ձեր խնդիրն է պլանավորել Հայկի ճանապարհորդությունն այնպես, որ նա այդ ճանապարհորդությունից ստանա հնարավորինս շատ հաճույք, այսինքն բոլոր օրերում ստացած հաճույքների գումարը լինի հնարավորինս մեծ։

Մուտքային տվյալներ

Առաջին տողում տրված է երկու բնական թիվ՝ n և k (1 ≤ k ≤ n ≤ 300 թեստերի առաջին խմբի համար և 1 ≤ k ≤ n ≤ թեստերի երկրորդ խմբի համար). տեսարժան վայրերի քանակը և օրվա ընթացքում առավելագույն տեսարժան վայրերը, որոնք Հայկը կարող է այցելել։Հաջորդ n տողերից յուրաքանչյուրում տրված է մեկ բնական թիվ՝ a[i] (1 ≤ a[i] ≤)․ iրդ վայրի գեղեցկության չափանիշը:

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ առավելագույն հաճույքը, որը Հայկը կարող է ստանալ։

Օրինակ

Մուտք.
Ելք.
5 3 2 5 7 1 4
12

Բացատրություն

Հայկը ցանկանում է այցելել բոլոր տեսարժան վայրերը հնարավորինս քիչ օրերում, և նա այս օրինակում կարող է դա անել 2 օրում․
  • Առաջին օր. Հայկը կայցելի առաջին երկու տեսարժան վայրերը՝ ստանալով max(a[1], a[2]) = 5 հաճույք,
  • Երկրորդ օր. Հայկը կայցելի մնացած երեք տեսարժան վայրերը՝ ստանալով max(a[3], a[4], a[5]) = 7 հաճույք:
 
Աղբյուրը՝ Հանրապետական 2021

Constraints

Time limit: 5 seconds

Memory limit: 1000 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue