Սանասարն ու Բաղդասարը սասուն քարեր են տանում ամրոց կառուցելու համար։ Այս անգամ նրանք երեք քար են առանձնացրել տանելու համար։ Պարզ է, որ նրանցից մեկը պետք է երկու քար տանի, մյուսը մեկ։ Բայց նրանք ուզում են այնպես անել, որ իրենց բեռերի տարբերությունը մինիմալ լինի։ Սանասարը շատ ավելի ուժեղ է, քան Բաղդասարը, դրա համար նա պետք է տանի ծանր բեռը։ Տրված են քարերից երեք յուրաքանչյուրի քաշերը։ Ձեր ծրագիրը պետք է տպի երկու թիվ, նախ Սանասարի բեռի քաշը, ապա Բաղդասարինը։
Մուտքային տվյալներ
Տրված է երեք թիվ՝ երեք քարերի քաշերը։ Թվերը 1-ից 1000 սահմաններում են։
Ելքային տվյալներ
Արտածեք երկու թիվ՝ Սանասարի բեռի քաշը, ապա Բաղդասարի բեռի քաշը։