Կոկոս

Երեխաները շրջան են կազմել պարզելու համար, թե ով պիտի աչքերը փակի, որ մյուսները թաքնվեն։ Միայն թե նրանք հետևյալ կերպ են հաշվում։
Սկզբում բոլորը երկու ձեռքերն իրար կպցրած կոկոս են խորհդրանշում։  Հաշվողը ում վրա կանգնում է, վերջինիս ձեռքերն առանձնացնում է և երկու ձեռքերը պահում է առանձին բռունցքներ արած։ Դա նշանակում է, որ կոկոսը բաժանվեց երկու կեսերի։ Հաջորդ հաշվարկը պետք է սկսի նրա մի ձառքից, ապա անցնի մյուս ձեռքին և նոր հաջորդ խաղացողին։
Եթե հաշվարկը հասնում է որևէ մեկի առանձին բռունցք արած ձեռքին, վերջինս պետք է ձեռքը պարզի։ Դա նշանակում է կոկոսի հյութը դատարկվեց։ Հաջորդ հաշվարկը պետք է սկսի նրա մյուս ձեռքից կամ հաջորդ խաղացողից։
Եթե հաշվարկը հասնում է որևէ մեկի բաց ձեռքին, նա ձեռքը պետք է պահի ետևում, այսինքն այդ ձեռքը դուրս է գալիս խաղից։ Հաջորդ հաշվարկը սկսվում է այդ խաղացողի մյուս ձեռքից կամ հաջորդ խաղացողից։
Եթե որևէ խաղացողի երկու ձեռքերը դուրս են գալիս  խաղից, այդ խաղացողը դուրս է գալիս խաղից և շրջանը նեղանում է։
Տրված է երեխաների N քանակը։ Համարենք, որ նրանք համարակալված են 1-ից N թվերով։ Տրված է նաև հաշվելու K թիվը։ Պետք է գրել ծրագիր, որը պարզում է, թե որ համարի խաղացողը կման վերջում, եթե հաշվարկը սկսվի 1 համարի խաղացողից։

Մուտքային տվյալներ

Տրված են K (0 < K ≤ 100) և N (2 ≤ N ≤ 100) թվերը։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ վերջում մնացած խաղացողի համարը։

Օրինակներ

Մուտք
Ելք
1 2
2
10 10
7
Աղբյուրը. Մարզային 2019
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue