Ատոմոբիլային մրցարշավի կազմակերպիչները երթուղու երկայնքով տեղադրել են n տեխնիկական սպասարկման կետեր, որոնք համարակալված են 1-ից n թվերով։ i-րդ սպասարկման կետում սպասարկման համար պետք է վճարել գումար։ Մրցարշավորդները կարող են բաց թողնել իրար հաջորդող առավելագույնը երկու կետ։ Բայց առնվազն մեկ տեխնիկական սպասարկման կետից նրանք պետք է օգտվեն։ Հարկավոր է հաշվել, թե մրցարշավորդները առնվազն որքան պետք է վճարեն տեխնիկական սպասարկման համար։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է տեխնիկական սպասարկման կետերի n (1 ≤ n ≤ 100) քանակը։ Հաջորդ տողում տրված են իրարից մեկական բացատանիշով անջատված n դրական ամբողջ թվեր, որոնցից յուրաքանչյուրը չի գերազանցում 100-ը։
Ելքային տվյալներ
Պահանջվում է արտածել մեկ թիվ՝ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ մինիմալ գումարը։
Օրինակ
Մուտք
Ելք
7
3 4 10 15 12 2 8
12
Բացատրություն
Մինիմալ գումարը ստացվում է, եթե ավտոմեքենան սպասարկվի 3-րդ կետում և 6-րդ կետում։