Տրված է N հատ բնական թվերի հաջորդականություն։ Յուրաքանչյուր քայլի թույլատրվում է ընտրել որևէ երկու հարևան թվեր և դրանք փոխարինել իրենց կիսագումարի ամբողջ մասով։ N-1 քայլ կատարելուց հետո կմնա մեկ թիվ։ Պետք է գրել ծրագիր, պարզելու համար վերջում մնացած թվի առավելագույն հնարավոր արժեքը։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է N-ը (1 ≤ N ≤ 200)։ Երկրորդ տողում տրված են իրարից մեկական բացատանիշով անջատված N բնական թվեր, որոնք չեն գերազանցում -ը։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ։ Մեծագույն թիվը, որ հնարավոր է ստանալ նկարագրված գործողությունը N-1 անգամ կատարելուց հետո։
Ենթախնդիրներ
Ենթախնդիր 0. Օրինակը (0 միավոր)
Ենթախնդիր 1. Հաջորդականությունը կազմված է միայն 1-երից և 2-ներից (6 միավոր)
5 կարելի է ստանալ, օրինակ, եթե նկարագրված գործողությունը կիրառենք հերթով՝ սկզբում 2 և 5 թվերի վրա, կստանանք 3, հետո այդ 3-ի և 4-ի վրա, կրկին կունենանք 3, և վերջում 3 և 7 թվերից կստանանք 5: