Դպրոցում քննություն են անցկացրել, որը գնահատվել է 10 բալանոց համակարգով։ Դպրոցականների աշխատանքները գնահատվել են, և տեսուչին ներկայացվել են գնահատականները տոկոսներով, այսինքն, թե քանի տոկոսն է 10 ստացել, քանիսը 9-ը և այդպես շարունակ։ Զարմանալիորեն բոլոր տոկոսներն ամբողջ թվեր են։
«Սպասեք,- ասաց տեսուչը, նայելով թվերը,- բայց քանի՞ հոգի են մասնակցել քննությանը»։
Այդ հարցի պատասխանն, իհարկե, միարժեք չէ։ Պահանջվում է գրել ծրագիր, որը պարզում է, թե առնվազն քանի դպրոցական է մասնակցել քննությանը, որ արդյունքում այդպիսի տոկոսներ են ստացվել։
Մուտքային տվյալներ
Տրված են իրարից մեկական բացատանիշով անջատված 11 ոչ բացասական ամբողջ թվեր, որոնց գումարը 100 է։ Առաջին թիվը ցույց է տալիս, թե քանի տոկոսն է ստացել 10, երկրորդը՝ 9, վերջին թիվը ցույց է տալիս, թե քանի տոկոսն է ստացել 0:
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ քննությանը մասնակցած դպրոցականների մինիմալ քանակը։