Ամսաթվեր

Ալեքսը այսօրվա ամսաթվի (2.2.2022) մեջ հետաքրքիր փաստ նկատեց։ Այն բաղկացած է ընդամենը երկու թվանշաններից՝ 2 և 0։ Ալեքսին հետաքրքրեց, թե հաջորդ անգամ երբ այդպիսի ամսաթիվ կլինի։ Նա իսկույն գլխի ընկավ, որ դա կլինի 18 օր հետո՝ 20.2.2022-ին։ Հիմա նա Ձեզ առաջարկում է գրել ծրագիր, որ կամայական ամսաթվի համար գտնի, թե այդ օրվանից քանի օր հետո կլինի ամսաթիվ, որը բաղկացած է առավելագույնը 2 իրարից տարբեր թվանշաններից։ Այս խնդրում օրվա և ամսի համապատասխանող թվերի առջևից գրվող 0-ները հաշվի չեն առնվում։ Այսինքն այսօրվա ամսաթիվն է համարվում 2.2.2022-ը, ոչ թե 02.02.2022-ը։ Համարել, որ փետրվարն ունի 28 օր։ Հիշեցում՝ տարվա ամիսներն ունեն համապատասխանաբար հետևյալ քանակությամբ օրեր՝ [31, 28, 31, 30, 31, 30, 31, 31, 30, 31, 30, 31]:

Մուտքային տվյալներ

Մուտքի միակ տողում տրված է ամսաթիվ՝ <օր>.<ամիս>.<տարի> ֆորմատով։ Ամսաթիվն ընկած է 1.1.1-ից 31.12.2110 փակ միջակայքում։

Ելքային տվյալներ

Ելքի միակ տողում պետք է արտածել մեկ բնական թիվ՝ մուտքում տրված ամսաթվից քանի օր հետո կլինի ամսաթիվ, որը բաղկացած է առավելագույնը 2 իրարից տարբեր թվանշաններից։

Օրինակ

Մուտք
Ելք
2.2.2022
18
10.11.111
1

Բացատրություն

Երկրորդ օրինակի մուտքում նշված օրվա հաջորդ օրը 11.11.111-ն է, իսկ այդ ամսաթիվը բաղկացած է ընդամենը 1 թվանշանից, ինչը ևս բավարարում է պահանջում նշված պայմաններին, հետևաբար պատասխանը 1 է։
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue