Կառուցողական

KARUTS - Կառուցողական

{'0', '1'} սիմվոլներից բաղկացած տողի բնութագրիչ քառյակ կանվանենք (a, b, c, d) բնական թվերի քառյակը որտեղ.

  • a-ն հավասար է այդ տողի այն 3 երկարությամբ ենթատողերի քանակին, որի թվերի գումարը հավասար է 0,

  • b-ն հավասար է այդ տողի այն 3 երկարությամբ ենթատողերի քանակին, որի թվերի գումարը հավասար է 1,

  • c-ն հավասար է այդ տողի այն 3 երկարությամբ ենթատողերի քանակին, որի թվերի գումարը հավասար է 2,

  • d-ն հավասար է այդ տողի այն 3 երկարությամբ ենթատողերի քանակին, որի թվերի գումարը հավասար է 3։

Ձեր խնդիրն է տրված քառյակի համար կառուցել այնպիսի տող, որի բնութագրիչը կլինի հենց այդ քառյակը։ Քանի որ պատասխանը հնարավոր է ﬕակը չլինի պայմաններին բավարարող ցանկացած տող կընդունվի որպես ճիշտ պատասխան։

Մուտքային տվյալներ

Մուտքի առաջին և ﬕակ տողում տրված են չորս թիվ a, b, c, d:

Ելքային տվյալներ

Տրված բնութագրիչով որևէ տող։ Եթե այդպիսի տող գոյություն չունի պետք է արտածել IMPOSSIBLE:

Օրինակ

Մուտք.

Ելք.

2 5 2 4

111110001000111

Աղբյուրը. Հանրապետական 2020

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue