Մի լավ հայտնի հումոր կա։ Ասում են, եթե ինֆորմատիկայի ֆակուլտետի ամենափոքր IQ ունեցող ուսանողը տեղափոխվի բանասիրական ֆակուլտետ, ապա երկու ֆակուլտետների ուսանողների IQների միջինը կբարձրանա։ Տրված են երկու ֆակուլտետների ուսանողների IQ-ները։ Հարկավոր է հաշվել, թե ինֆորմատիկայի ֆակուլտետում քանի ուսանող կա, որոնց տեղափոխման դեպքում կատակը իրականություն կդառնա։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողների n (1 ≤ n ≤ 100000) քանակը։ Հաջորդ տողում տրված են n ոչ բացասական ամբողջ թվեր՝ ուսանողների IQ-ները։ Երրորդ տողում տրված է բանասիրական ֆակուլտետի ուսանողների m (1 ≤ m ≤ 100000) քանակը։ Հաջորդ տողում տրված են m ոչ բացասական ամբողջ թվեր։ IQ-ները 100-ին չգերազանցող դրական ամբողջ թվեր են։
Ելքային տվյալներ
Արտածել մեկ թիվ՝ այն ուսանողների քանակը, ովքեր կարող են բարձրացնել երկու ֆակուլտետների ուսանողների IQ-ների միջինը։