Պալինդրոմներ երկուական համակարգում

Դիտարկենք այն թվերը, որոնք երկուական համակարգում պալինդրոմ են, այսինքն ձախից աջ և աջից ձախ նույն կերպ են գրվում։ Օրինակ՝  1 (1),  3 (11), 9 (1001):
Պահանջվում է գրել ծրագիր, որը տրված n թվի համար արտածի երկուական համակարգում n-րդ պալինդրոմի 10-ական ներկայացումը։ Համարակալումը սկսել մեկից համարելով, որ առաջին պալինդրոմը 1-ն է։

Մուտքային տվյալներ

Տրված է մեկ բնական n թիվ։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ n-րդ պալինդրոմը։

Սահմանափակումներ

  • Թեստերի առաջին խմբի համար 1 ≤ n ≤ 100։
  • Թեստերի երկրորդ խմբի համար 1 ≤ n ≤ 500000։

Օրինակ

Մուտք
Ելք
1
1
9
27
Աղբյուրը. Մարզային 2019
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue