Տրված են N և M բնական թվերը։ Պետք է հաշվել, թե M հատ թվերի քանի իրարից տարբեր հավաքածուներ գոյություն ունեն այնպիսիք, որոնցում թվերը զույգ առ զույգ փոխադարձաբար պարզ են և բոլորն էլ N-ի բաժանարար են։ Հավաքածուում թվերի հերթականությունը կարևոր չէ, այսինքն {1, 1, 2}, {1, 2, 1} և {2, 1, 1} հավաքածուները համարվում են նույնը։
Մուտքային տվյալներ
Մուտքի միակ տողում տրված են 2 բնական թվեր՝ N-ը և M-ը :
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ պահանջվող հավաքածուների քանակը։