Սանասար և Բաղդասար

Սանասարն ու Բաղդասարը սասուն քարեր են տանում ամրոց կառուցելու համար։ Այս անգամ նրանք երեք քար են առանձնացրել տանելու համար։ Պարզ է, որ նրանցից մեկը պետք է երկու քար տանի, մյուսը մեկ։ Բայց նրանք ուզում են այնպես անել, որ իրենց բեռերի տարբերությունը մինիմալ լինի։ Սանասարը շատ ավելի ուժեղ է, քան Բաղդասարը, դրա համար նա պետք է տանի ծանր բեռը։ Տրված են քարերից երեք յուրաքանչյուրի քաշերը։ Ձեր ծրագիրը պետք է տպի երկու թիվ, նախ Սանասարի բեռի քաշը, ապա Բաղդասարինը։

Մուտքային տվյալներ

Տրված է երեք թիվ՝ երեք քարերի քաշերը։ Թվերը 1-ից 1000 սահմաններում են։

Ելքային տվյալներ

Արտածեք երկու թիվ՝ Սանասարի բեռի քաշը, ապա Բաղդասարի բեռի քաշը։

Օրինակ

Մուտք
Ելք
4 5 3
7 5
1 2 7
7 3
Աղբյուրը՝ Դպրոցական 2022

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue