Փոքրիկ Նարեն սիրում է համակարգչով նկարել։ Խմբագրիչը, որը նա օգտագործում է, տրամադրում է N գույն։ Նարեն չի սիրում կոնտրաստային գույներ։ Հերթական նկարի համար նա ցանկանում է ընտրել K հատ գույն այնպես, որ նրանք, որքան հնարավոր է, իրար մոտ լինեն։Ինչպես գիտեք, համակարգչում գույնը կազմվում է կարմիրի, կանաչի և կապույտի (RGB) արժեքներով՝ թվերի եռյակով, որոնց արժեքները ընկած են [0, 255] միջակայքում։Որպես երկու` X և Y գույների տարբերություն, սահմանենք max(|RX - RY|, |GX - GY|, |BX - BY|) արժեքը, որտեղ RXը, GXը և BXը X գույնի, իսկ RYը, GYը և BYը Y գույնի՝ համապատասխանաբար կարմիր, կանաչ և կապույտ բաղադրիչներն են։Հարկավոր է ընտրել K հատ գույն այնպես, որ այդ բազմությանը պատկանող ամենամեծ տարբերություն ունեցող գույների տարբերությունը որքան հնարավոր է փոքր լինի։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են N և K() թվերը։ Հաջորդ N տողերից յուրաքանչյուրը նկարագրում է խմբագրիչի հերթական գույնը՝ մեկական բացակով իրարից անջատված երեք թիվ, որոնք պատկանում են [0, 50] միջակայքին՝ թեստերի առաջին խմբի համար և [0, 255] միջակայքին՝ թեստերի երկրորդ խմբի համար։
Ելքային տվյալներ
Հարկավոր է արտածել մեկ թիվ՝ ընտրված K գույներից կազմված լավագույն բազմությունում իրարից «ամենահեռու» գույների տարբերությունը։